«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատակիցներից մեկն այսօր` մայիսի 14-ին մահացել է վթարի հետեւանքների վերացման ժամանակ: Նա ատոմակայանի վերականգնման աշխատանքների ժամանակ կորցրել է գիտակցությունը, հաղորդում են TEPCO օպերատոր-ընկերությունից:

Տեղի ունեցածի պատճառները պարզվում են: Արտակարգ զննումը տուժածի մարմնի ու հագուստի վրա ռադիոակտիվ տարրեր չի հայտնաբերել, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ատոմակայանում աշխատանքի ընթացքում նրա ճառագայթահարման չափաբաժինը կազմել է 0,17 միլիզիվերտ, այն դեպքում, երբ միջուկային օբյեկտներում վթարային գործողությունների մասնակիցների համար տարեկան նորման կազմում է 250 միլիզիվերտ: