«ՀԺ»-ն գրում է, թե քաղաքական շրջանակներում վստահ են, որ մայիսի 28-ին Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին կառաջարկի համաներման որոշում կայացնել: Ըստ նույն շրջանակների, քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն համաներման ճանապարհով:
«Համաներման մասին տեղեկություններին զուգահեռ, քաղաքական շրջանակներում խոսվում է նաև, որ քաղբանտարկյալները հնարավոր է ազատ արձակվեն ներման միջոցով։ Արդեն շուրջ մեկ ամիս է, շրջանառվում են խոսակցություններ, թե կաթողիկոսը, Հանրային խորհուրդը և որոշակի դիրք գրավող զանազան այլ անձինք պետք է դիմեն Սերժ Սարգսյանին՝ խնդրելով նրան ներում շնորհել բոլոր քաղբանտարկյալներին։ Մայիսի 28-ին մնացել է 14 օր. տեսնենք, թե որ տարբերակը կնախընտրի Սերժ Սարգսյանը»,-նկատում է թերթը։




























