Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ 1000 օր, որի կապակցությամբ, այսօր` մայիսի 14-ին սկսվել է ժամանակի հետ հաշվարկը: Այս մասին հաղորդում է «Սոչի-2014»-ի կազմակերպչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Իննովացիոն ժամացույցը կտեղադրվի Ծովային կայարանի մոտ գտնվող հրապարակում: Ավանդույթի համաձայն, Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական գործընկերը դարձել է շվեյցարական OMEGA ընկերությունը, որն աշխատում է Օլիմպիադաներում 1932-ից սկսած: Ամեն օլիմպիական քաղաքի համար OMEGA-ն յուրօրինակ ժամացույց է ստեղծում: Թե ինչպիսի տեսք կունենա Սոչիի ժամացույցը, հայտնի կդառնա այսօր` «Խաղերից 1000 օր առաջ» նախագծի շրջանակներում:

«Խաղերից 1000 օր առաջ» ակցիան իրադարձություն է, որը նշվում է բոլոր կազմակերպչական կոմիտեների կողմից եւ խորհրդանշում է Օլիմպիական խաղերի նախապատրաստման ավարտական փուլը: Այդ օրը ամբողջ Ռուսաստանում տոնական միջոցառումներ կանցկացվեն: