Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում երկրորդ մեդալն է նվաճել Հայաստանի հավաքականը: 85 կգ քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալը նվաճել է Միքայել Միքայելյանը` ցույց տալով 310 կգ արդյունք: Ոսկե մեդալը նվաճած ռուսաստանցի Արտյոմ Օկուլովի երկամարտի արդյունքն է 347 կգ:

Հիշեցնենք, որ 62 կգ քաշային կարգում երկամարտի բրոնզե մեդալ էր նվաճել Անդրանիկ Կարապետյանը: