Ալբանիայի պառլամենտը դեմ է քվեարկել նախագահ Իլիր Մետայի իմպիչմենտին: Օրենսդիրներից 78 կողմ է քվեարկել, 17՝ դեմ,  8 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Պառլամենտական մեծամասնությունը դեմ է հանդես եկել, որպեսզի Մետան իմպիչմենտի ենթարկվի, նաեւ առաջարկել է նախագահական նոր լիազորությունների մասին օրենք մշակել, փոխանցում է AP-ն։

Մեկ տարի առաջ իշխող սոցիալիստները հանձնաժողով էին ձեւավորել՝ հետաքննելու համար՝ արդյոք նախագահը գերազանցել է իր լիազորությունները: Մետան փորձել էր կանգնեցնել ընտրությունները՝ մտավախություն հայտնելով, որ գործընթացը «ոչ ժողովրդավարական» է լինելու, քանի որ աջակենտրոն ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին, որ բոյկոտելու են դրանք իշխող սոցիալիստների եւ կազմակերպված հանցավոր խմբերի միջեւ ենթադրյալ կապերի պատճառով:

Վարչապետ Էդի Ռաման Մետային մեղադրել էր Ալբանիայի սահմանադրության դեմ «վանդալիզմի գործողություններին» մասնակցության մեջ: