Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են եւ ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսեւորել հակահասարակական վարք, նաեւ խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները:

Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, եւ հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը: Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11-ից 12-ը, ծնողներն իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության, անհրաժեշտության դեպքում՝ իրավական աջակցության հարցերով կարող են սկայպի միջոցով` Armenian Police հասցեով, դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: