Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը կկրճատվի 147 մլն լարիով (գրեթե 86 մլն դոլար)։ Պետական բյուջեի ծրագրով 2010 թվականին այն կկազմի 750 մլն լարի (441 մլն դոլար) անցած տարվա 987 մլն լարիի (527 մլն դոլար) փոխարեն։

Էականորեն նվազելու է նաեւ Վրաստանի Զինված ուժերի միավորված շտաբի ֆինանսավորումը, որը 2009 թվականի 887 119 լարիի (520 հազար դոլար) փոխարեն կկազմի 742806 լարի (շուրջ 437 հազար դոլար) ։

Պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող հասարակական իրավունքը ներկայացնող իրավաբանական անձինք մյուս տարի կֆինանսավորվեն 7 193 500 լարի այս տարվա 9 877 700 –ի փոխարեն։

Կրճատվում է զինվորական հոսպիտալի եւ «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի ֆինանսավորումը, իսկ ՆԱՏՕ-ի կենտրոնին հատկացումները կպահպանվեն նախկին չափով։ Բացի այդ, ըստ Վրաստանի պետբյուջեի նախագծի՝ 2010թ.-ին նախատեսված է Վրաստանի արտաքին հետախուզությանը հատկացվող գումարները նվազեցնել եւ հասցնել մինչեւ 5 մլն լարիի (2,9 մլն դոլար),՝ 2009թ-ի 6,5 մլն լարիի (3,8 մլն դոլար) փոխարեն։

Կրճատվում է նաեւ ռազմական հիվանդանոցի եւ ռազմական, կրթական-տեխնիկակական «Դելտա» կենտրոն ֆինանսավորումը։ Իսկ ՆԱՏՈ-յի Կենտրոնին հատկացվող գումարը կմնա անփոփոխ։

Պետական բյուջեի ծրագրի համաձայն՝ 2010 թվականին նախատեսվում է նվազեցնել նաեւ Վրաստանի ներիքն հետախուզության վրա ծախսվող գումարը այն հասցնելով 5 մլն լարիի, 6,5 մլնի փոխարեն։