Շինարարական ոլորտը կտրուկ ակտում է գրանցել այս տարվա առաջին 5 ամսիներին՝ 23,4 տոկոս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ դա իսկապես լուրջ անկում է:
«Եվ դա տարօրինակ չէ, քանի որ նման ճգնաժամների ժամանակ շինարարական ոլորտը ռեգրես է գրանցում: Դա տեղի է ունենում նաեւ այսօր: Որպես կանոն՝շինարարական ոլորտում անկումը ամենաբացասական ազդեցությունն ունի տնտեսական ակտիվության ցուցանիշների եւ ՀՆԱ-ի վրա»,-նշեց նա:




























