Երբ Ուկրաինան ուղղակիորեն հայտարարեց, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անհրաժեշտություն առաջացավ հիշեցնել մեր ընկերներին Կիեւում, որ իրենք կանգնած են Ղրիմի խնդրինժ առջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը:

Ըստ Այվազյանի՝ եթե նրանք շարունակեն հավատարիմ մնալ այդպիսի «անաչառ» քաղաքականությանը, ապա պետք է նաեւ իմանան, որ Հայաստանը ճանաչում է Ղրիմի ժողովրդի՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու օրինական իրավունքը: «Թող Ուկրաինայում, եւ հատկապես՝ քաղաքական էլիտայի շրջանում, հստակ իմանան եւ գիտակցեն, որ կա նեւ Դոնբասի հանրապետությունների խնդիրը: Եվ եթե Ուկրաինան շարունակի պաշտպանել Ադրբեջանին նույն ձեւով, նույն ճանապարհով, ապա հնարավոր է, որ հայկական կողմը ճանաչի Դոնբասի անկախությունը, եւ դա տեղի կունենա նույնիսկ նախքան իր կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը»,- ասաց փորձագետը՝ կոչ անելով ուկրաինական իշխանություններին ավելի զուսպ դիրքորոշում որդեգրել։