Մյունխենում դատարանը Թուրքիայի կոմունիստական կուսակցության 10 անդամի տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել: Գործի գլխավոր ֆիգուրանտը 6 տարվա եւ 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել: Մյուս մեղադրյալների ժամկետները՝ 2-5 տարի:

Դատարանը վճռել է, որ գործի ֆիգուրանտները կոմկուսի անդամներ են, հաղորդում է DW-ը:

Մեղադրյալների աջակիցները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նրանք կարծում են, որ գերմանական արդարադատությունը գործում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անունից:

Գերմանիայի իշխանությունների տվյալներով՝ կոմունիստները ներգրավված են Թուրքիայում զենքով եւ պայթուցիկներով բազմաթիվ հարձակումներին: