«Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը պատմել է Թուրքիային Ս-400 «Տրիումֆ» զենիտահրթիռային համակարգի վաճառքի հնարավոր երկրորդ մասի ուղղությամբ աշխատանքների մասին:
Երեքշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում էր ունեցել Չեմեզովի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել էր զեկույցը պետական կորպորացիայի 2019 թվականի գործունեության վերաբերյալ:
«Պարտավորությունը կատարվել է նախատեսված ժամկետից շուտ, եւ իրականացվել է Ս-400 «Տրիումֆ» զենիտահրթիռային համակարգի մատակարարումը Թուրքիա, սա այս մասշտաբի առաջին պայմանագիրն է ՆԱՏՕ-ի երկիր, պայմանագրի գումարը կազմել է 2․5 միլիարդ դոլար: Այժմ մենք մշակում ենք մատակարարման հնարավոր երկրորդ մասը»,- Չեմեզովի խոսքերը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսական նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, որոնք ճգնաժամ էին առաջացրել Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերից:




























