Մանչեսթեր Յունայթեդն Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց չեմպիոն: 37-րդ տուրում Ֆերգյուսոնի թիմը մրցակցի խաղադաշտում ոչ ոքի` 1:1 խաղաց Բլեքբեռնի հետ եւ 19-րդ անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոսը` գերազանցելով Լիվեպուլին, որը 18 անգամ է եղել չեմպիոն:
Յունայթեդի չեմպիոնական գնդակը 11 մետրանոցից խփեց Ուեյն Ռունին:





























