Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչում կայացան դասական շախմատի երրորդ պարտիաները եւ դարձյալ գրանցվեցին ոչ ոքիներ: Ալեքսանդր Գրիշչուկ – Վլադիմիր Կրամնիկ պարտիան ավարտվեց 25-րդ քայլում: Գատա Կամսկի – Բորիս Գելֆանդ զույգում պայքարն ավելի սուր էր, սակայն սպիտակներով Կամսկին չկարողացավ առավելություն ստանալ եւ 54-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի:
Երկու շարքում էլ հաշիվը հավասար է` 1,5:1,5: Վաղը, մայիսի 15-ին տեղի կունենան հիմնական փուլի վերջին պարտիաները: Հավասար հաշվի դեպքում պայքարը կտեղափոխվի թայբրեք:





























