Սինգապուրի դատարանը վարչապետ Լի Սյան Լունի եղբորորդուն տուգանել է ավելի քան 10 000 դոլարով Ֆեյսբուքում գրառում կատարելու համար, որում նա քննադատել է երկրի կառավարությանն ու դատական համակարգը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Straits Times-ին:
Թերթի տեղեկություններով՝ վարչապետի եղբորորդին՝ Լի Շենուն, հրապարակումն արել է 2017 թվականի հուլիսին:
Դատարանը վճռել է, որ նրա հրապարակումը արդարադատության նկատմամբ հասարակության վստահության խաթարման ռիսկ է պարունակում:
Դատարանի որոշմամբ նա պետք է 15 հազար սինգապուրյան դոլարի (ավելի քան 10 հազար ԱՄՆ դոլար) չափով տուգանք վճարի, հակառակ դեպքում մեկ շաբաթով կբանտարկվի:




























