Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 02.45-ին, Աթենք-Փարիզ-Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 28-ամյա Հրաչ Մ.-ն:

Նա 2017 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: