Իրանի պետական հանձնաժողովը, որը վերահսկողություն է իրականացնում զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ, հրահանգ է տվել դադարեցրնել տեղական 3 ընդդիմադիր թերթերի գործունեությունը։ Այս մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը։
Թեեւ «Farhang Ashdi», «Arman», «Tahlil Rooz» թերթերի տպագրությունը դադարեցնելու պատճառների մասին պաշտոնական ոչինչ չի ասվում, սակայն հայտնի է, որ այդ պարբերականները լուսաբանել են Մահմուդ Ահմադինեջադի վերընտրման դեմ վերջերս կազմակերպված զանգվածային ցույցերը։
«Farhang Ashdi»-ի թերթի գլխավոր խմբագրի՝ Էմամի Նասիրի խոսքով, պարբերականը աշխատել է ընդամենը երեք ամիս, նախքան փակման հրամանը։




























