ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին որոշում կընդունվի, երբ դեղամիջոցի նկատմամբ բացարձակ վստահություն լինի, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նա ասել է, որ պատվաստանյութի նկատմամբ առանցքային պահանջ է դրա արդյունավետությունն ու անվտանգությունը: «Այդ պատճառով պետք է գործել չափազանց կշռադատված, պահպանել բոլոր պահանջներն ու կանոնները»,-ասել է Պուտինը:

Նա նաեւ նշել է, որ ռուսական գիտահետազոտական կազմակերպություններն առաջ են գնացել պատվաստանյութի մշակման գործում: