Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Սահմանապահ շեների զարգացումը Հայաստանի անվտանգության երաշխիք:

Այսօր գործընկերներիս հետ քննարկել ենք Տավուշի մարզի սահմանային բնակավայրերի վերաբերյալ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Շարունակելով կառավարության հանձնառած պարտավորությունները, փորձել ենք առաջ քաշել նոր ուղղություններ և ծրագրեր, մասնավորապես՝

Գյուղատնտնեսության

Սոցիալական

Ենթակառուցվածքների

Կրթական ոլորտներում

Այս թեմայով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և շուտով կունենանք շոշափելի արդյունքներ: Հավաստիացնում եմ, որ սահմանն ու սահմանամերձ գոտին գտնվում են մեր առաջնային ուշադրության կենտրոնում»: