Երեւանում այսօր՝ հուլիսի 29-ին «Շտապօգնության» ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից հետո «Շտապօգնության» մեքենայում գտնվող 3 բուժաշխատող է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել, շտապ օգնության 3 աշխատակիցները ՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում։

Վարորդի վիճակը գնահատավում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության։

Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։

Երեւանում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել (ֆոտո)