ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Մոնթ Բելվյե քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Lone Star ընկերության հեղուկ բնական գազի պահուստարանում, հայտնում է Houston Chronicle-ը:

Նշվում է, որ բնական գազի պահուստարանը պայթել է այն բանից հետո, երբ կապալառուն ծակել է ստորգետնյա խողովակը: Պարբերականի տեղեկություններով՝  պայթյունը հանգեցրել է ուժեղ հրդեհի:

Ըստ վերջին տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ներկա պահին կատարվում է այս արտակարգ իրավիճակի հետաքննություն: