Թայվանի վարչակազմի նախկին ղեկավար Լի Դենհուեյը այսօր մահացել է 97 տարեկանում: Այս մասին հաղորդում է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

Գործակալության տեղեկություններով՝ քաղաքական գործչի մահվան պատճառն է սեպտիկ շոկը եւ օրգաններից շատերի չգործելը:

Լի Դենհուեյը Թայվանի վարչակազմը ղեկավարել է 1988-2000 թվականներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: