Կազանում ավարտվեցին շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչի չորս դասական պարտիաները: Ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Վլադիմիր Կրամնիկը եւ ամերիկացի Գատա Կամսկին ու իսրայելցի Բորիս Գելֆանդն այդպես էլ չկարողացան առավելության հասնել: Չորս պարտիաներն էլ ավարտվեցին ոչ ոքի: Վաղը, մայիսի 16-ին կանցկացվի թայբրեքը` չորս արագ պարտիաներ եւ անհրաժեշտության դեպքում բլից: