Տափօղակով հոկեյի Ֆինլանդիայի հավաքականը 16 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ հաղթական եզրափակիչում ֆինները 6:1 հաշվով հաղթեցին Շվեդիայի հավաքականին:

Բրատիսլավայում առանց մեդալի մնացին ռուսները, որոնք բրոնզե մեդալների համար խաղում 4:7 հաշվով պարտվեցին չեխերին: