Ցեղասպանության հարցը շահարկողներն ազգի տականքներ են։ Սեփական կարծիքը համակցելով Գարեգին Նժդեհի մտքերի հետ, հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Կարեն Ավագյանը։

Նա պատճառաբանեց, թե բողոքողները փորձում են առաջ քաշել գոյություն չունեցող խնդիր։ ՀՀԿ- ական գործիչը հավաստիացնում եւ պնդում է, որ արձանագրություններում Ղարաբաղի եւ ցեղասպանության ճանաչման հետ կապված ոչ մի նախապայման չկա, ուստի այդ հարցը շահարկողները, ըստ նրա՝ ազգի տականքներ են։

Ի դեպ, երեկ նույնաբովանդակ հայտարարություն էր արել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: