2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի չեմպիոն քենիացի Սամուել Վանջիրում վախճանվել է սեփական տան պատշգամբից ցատկելիս: Ողբերգությունը տեղի է ունեցել Վանջիրուի հայրենիք Նիահուրուրու քաղաքում: Ոստիկանությունը երկու վարկած է քննարկում: Մի վարկածով 24-ամյա մարզիկն ինքնասպան է եղել: Մյուս վարկածով Վանջիրուն սիրուհու հետ եղել է անկողնում, այդ պահին հայտնվել է վազորդի կինը, որը փակել է նրանց ննջարանում, Վանջիրուն էլ ստիպված է եղել պատշգամբից դուրս գալ եւ ընկել մահացել է, հաղորդում է Reuters-ը:

Հասանելի է
русский



























