Հավանաբար Սերխիո Ռամոսի սխրանքը հանգիստ չի տալիս նրա գործընկերներին: Ռամոսը ավտոբուսի տակ էր գցել Իսպանիայի գավաթը, Այաքսի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգն էլ ավտոբուսի տանիքից Հոլանդիայի չեմպիոնական մրցանակն է ձեռքից բաց թողել: Այն ժամանակավորապես բաժին է հասել երջանիկ երկրպագուներից մեկին: