Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ներկայիս սահմաններով՝ ներառյալ շրջակա անվտանգության գոտին եւ համապատասխանաբար պետք է փոխի Լեռնային Ղարաբաղի քարտեզը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքերով, այն փաստը, որ ներկայումս հայկական քարտեզներում Ղարաբաղը առանց անվտանգության գոտիների է ներկայացվում, խոսում է այն մասի, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ «Միեւնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի քարտեզում անվտանգության գոտու ներառումը հանրապետության վարչական կազմում, կդառնա ակնհայտ ակնարկ միջազգային հանրությանը, որ հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմը փոխզիջումների չի գնա»,- հայտարել է պատգամավորը։



























