Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո գործազուրկ մնացած Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կմարզի Արաբական Էմիրությունների Ալ Վասլ ակումբը:

Դուբայի ակումբի փոխնախագահ Մարվան Բեն Բայաթը հայտարարել է, որ համաձայնության են եկել Մարադոնայի հետ եւ շուտով պաշտոնական հայտարարություն կարվի, հաղորդում է Corriere dello Sport-ը: