Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները կանցկացնեն երկօրյա ուսումնամարզական հավաք: Մայիսի 17-ին եւ 18-ին թիմերը կհանգրվանեն Ֆուտբոլի Ակադեմիայում: Ընտրանիները կշարունակեն նախապատրաստվել համապատասխանաբար հունիսի 4-ին կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության Ռուսաստանի եւ հունիսի 7-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Չեռնոգորիայի հավաքականների հետ ընտրական հանդիպմուներին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստների.
Դարպասապահ
Ստեփան Ղազարյան, «Բանանց»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Հրայր Մկոյան, «Միկա»
Վալերի Ալեքսանյան, «Ուլիս»
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Աղվան Մկրտչյան, «Միկա»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Զավեն Բադոյան, «Իմպուլս»
Արտակ Դաշյան, «Բանանց»
Արտակ Գրիգորյան, «Ուլիս»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Փյունիկ»
Գեւորգ Ղազարյան, «Փյունիկ»
Մարկոս Պիզելի, «Փյունիկ»




























