Ադրբեջանում «Թուրան» ֆուտբոլային ակումբի նախկին տնօրեն Արիֆ Զեյնալովը ինքնասպան է եղել կախվելու միջոցով մայիսի  17-ի առավոտյան իր տան բակում:

Ինքնասպանության պատճառները անհայտ են:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում:

Զեյնալովը եղել է «Թուրան» ակումբի գործադիր տնօրեն 1996-98թ.թ.: