Նախորօք հայտնի դարձած այն լուրը, որ հոկտեմբերի 5-ին կհայտարարվի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման ամսաթիվը՝ իրականություն չդարձավ։ CNNturk-ի փոխանցմամբ՝ դիվանագիտական աղբյուրները հայտնել են, թե հայտարարության ուշացման հետ կապված ոչ մի անհանգստություն չկա։ Ըստ նրանց, ուշացումը կապված է հայտարարության նախապատրաստական աշխատանքների հետ եւ որեւէ անհանգստության առիթ չկա։