Այսօր, մայիսի 18-ին Թբիլիսիում կավարտվի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելու հնարավորություն ունի միայն Էլինա Դանիելյանը: Նախավերջին` 10-րդ տուրում Դանիելյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւային եւ այժմ 7,5 միավորով կիսում է երրորդ տեղը: Վերջին տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի 8 միավոր վաստակած բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան: Մրցանակային եռյակում հայտնվելու համար Դանիելյանին անհրաժեշտ է հաղթանակ:




























