Ֆուտբոլի Անգլիայի առաջնութան 37-րդ տուրի վերջին խաղում Մանչեսթեր Սիթին Տեւեսի դուբլի եւ Լեսկոտի մեկ գոլի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց Սթոք Սիթիին եւ Պրեմյեր լիգայում մեկ միավորով շրջանցեց Արսենալին: Մանչեսթեր Սիթին 68 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Ռմբարկուների մրցավազքում Տեւեսը 21 գոլով հավասարվեց Դիմիտար Բերբատովին:

Բրոնզե մեդալակիրը հայտնի կդառնա միայն վերջին տուրում: Մանչեսթեր Սիթին կմրցի Բոլթոնի, Արսենալը` Ֆուլհեմի հետ:

Չեմպիոնի տիտղոսն ապահովել է Մանչեսթեր Յունայթեդը, արծաթե մեդալները` Չելսին: