Չինական Նանցզինում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի առաջնությունը։ 8-րդ տուրի շրջանակներում հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեի հետ պարտիան, որը առաջատարն էր հենց առաջին տուրից եւ Լիլիթի հետ մրցակցության խաղաղ ավարտից հետո ստիպված է եղել զիջելու առաջատարի դիրքերը ֆրանսուհի Մարի Սեբագին։

Ստորեւ ներկայացնում ենք 8-րդ տուրի արդյունքները ու մրցաշարային աղյուսակը.

Սեբագ – Չժու Չեն՝ 1։0, Սյույ Յույխուա – Յըլդըզ՝ 1։0, Շեն Յան – Ցզյույ Վենցզյուն՝ 0։1, Ֆերրո – Մոնգոնտուլ՝ 0։1, Մկրտչյան – Ձագնիձե եւ Չժաո Սյուե – Կովանովա՝ ոչ-ոքի։

Սեբագ – 6 միավոր, Ձագնիձե, Սյույ Յույխուա – 5,5-ական միավոր, Չժաո Սյուե – 5 միավոր, Մկրտչյան, Մոնգոնտուլ – 4,5-ական միավոր, Չժու Չեն, Ցզյույ Վենցզյուն – 4-ական, Կովանովա, Շեն Յան – 3,5-ական, Ֆերո – 2, Յըլդըզ– 0։

Այսօր հանդիպում են՝ Ցզյույ Վենցզյուն – Մկրտչյան, Մոնգոնտուլ – Չժաո Սյուե, Ձագնիձե – Ֆերո, Յըլդըզ– Շեն Յան, Չժու Չեն – Սյույ Յուխուա, Կովանովա – Սեբագ։