Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ 62-րդ տեղում` 524 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Գվինեայի հավաքականը: Ոչ մի փոփոխություն չի եղել նաեւ առաջին տասնյակում` Իսպանիա, Հոլանդիա, Բրազիլիա, Գերմանիա, Արգենտինա, Անգլիա, Ուրուգվայ, Պորտուգալիա, Իտալիա, Խորվաթիա:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մրցակից Ռուսաստանը պահպանել է 18-րդ տեղը, մեկ տեղ բարձրացրել է Սլովակիան եւ այժմ 26-րդն է, Իռլանդիան 34-րդն է:





























