Պորտուի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, որի թիմը նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը ամենաերիտասարդ մարզիչն է, ում հաջողվում է նվաճել եվրագավաթ: Դուբլինում կայացած եզրափակիչի օրը պորտուգալացի մասնագետը 33 տարեկան 213 օրական էր: Վիլլաշ-Բոաշը հռչակավոր Ժոզե Մոուրինյոյի օգնականն է եղել:

Նախկին ռեկորդը պատկանում էր իտալացի Ջանլուկա Վիալլիին, որը 33 տարեկան 308 օրականում Չելսիի հետ 1997/98 մրցաշրջանում նվաճեց Գավաթակիրների գավաթը: