Վաշինգտոնում աշխատում են Թեհրանի նկատմամբ լուրջ պատժամիջոցների նախագծի շուրջ։ Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, եթե դիվանագիտական ջանքերը չհանգեցնեն Իրանի միջուկային ծրագրի փակմանը, ապա պատժամիջոցների փաթեթը կկիրառվի։
Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ստյուարտ Լեւին, պատժամիջոցների նոր ծրագիրը կուղղվի Իրանի «հիմնական թույլ տեղերին ու ճեղքերին», որպեսզի ցույց տան Թեհրանին, որ նրա վրա թանկ կնստի միջազգային հանրության պահանջների անտեսումը։ Միաժամանակ Լեւին ընդգծել է, որ պատժամիջոցների արդյունավետությունը մեծամասամբ կախված է նաեւ այն երկրների թվից, որոնք այն կկիրառեն,- հաղորդում է Ինտերֆաքսը։




























