Հունաստանի նոր վարչապետ Յորղոս Պապանդրեուն երեկ հաստատել է իր կառավարության կազմը, որը հրապարակել է ֆինանսների նոր նախարարը: Պապանդրեուն իրեն է պահել երկրի ԱԳ նախարարի պորտֆելը: Ֆինանսների նախարար է նշանակվել Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի շրջանավարտ Յորղոս Պապակոստանդինուն, Էկոնոմիկայի նախարար է դարձել Լուկա Կացելին:
Պաշտպանության նախարարի պաշտոնը բաժին է ընկել արդեն իշխող դարձած ՊԱՍՕԿ կուսակցության հայտնի դեմքերից Էվանգելոս Վենիզելոսին, ով կուսակցության նախագահի պաշտոնի համար պայքարել Պապանդրեուի հետ:
ՆԳ նախարար է նշանակվել Յաննիս Ռագուսիսը, փոխվարչապետ` Թեոդորոս Պանգալասը, ով վերջին 10 տարում եղել է երկրի ԱԳ նախարարը: Հունաստանի նոր կառավարությունը երդում կտա այսօր: Հիշեցնենք, որ սոցիալիստական ՊԱՍՕԿ կուսակցությունը Յորղոս Պապանդրեուի գլխավորությամբ հաղթել է անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններում: Պապանդրեուն արդեն երեկ երդում է տվել որպես վարչապետ:




























