Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Մայք Թայսոնն անսպասելիորեն հանրությանն է ներկայացել բոլորովին այլ կերպարով: Նա իր կնոջ` Լաքիա Սփայսերի հետ մասնակցում է արգենտինական «Պարիր հանուն երազանքի» հեռուստաշոուին:

Ծայրահեղ կոպիտ մարտերի մասնակցած Թայսոնի առաջին ելույթը հասարակությունը ոգեւորությամբ է ընդունել: Ժյուրին եւս շատ բարձր գնահատականներ է տվել, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Շոուի հաջորդ փուլում Թայսոնը խոստանում է էլ ավելի վառ ու տպավորվող պար պարել: