Ադրբեջանական բանակի զինվորն ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Նա փորձել է դուրս նետվել ավտոբուսից, որը զինվորներին տեղափոխում էր Մինգեչաուրի հիվանդանոց:
Զինվորը պարանոցի կոտրվածք ու այլ ծանր վնասվածքներ է ստացել: Փաստի առիթով հետաքննություն է ընթանում, հաղորդում է APA-ն:




























