Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցավ ITF-ի  (Թենիսի Միջազգային Ֆեդերացիա) International Junior Championship-ը (Միջազգային Պատանեկան Մրցաշար)  մինչեւ  10 տարեկան տարիքային խմբում: Մրցաշարին մասնակցում էին 23-ից ավել երկրների պատանի թենիսիստներ:

Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Նազարեթյանը  եզրափակչում հաղթանակ տարավ եւ դարձավ մրցաշարի հաղթողը: Պատանի թենիսիստի մարզիչն է Վահե Ավետիսյանը` տղմարադկանց Հայաստանի հավաքականի մարզիչն ու ավագը:

Ի դեպ, նշենք, որ նախորդ տարի նույն մրցաշարում հաղթանակ է տարել Էդգարի ավագ եղբայրը` Դավիթ Նազարեթյանը: