Ընթացիկ մրցաշրջանի Մանչեսթեր Յունայթեդի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խավյեր Էրնանդեսը` Չիչարիտոն մականունով: Հարցմանը մասնակցել են ակումբի երկրպագուները: Չիչարիտոն առաջին մեքսիկացի ֆուտբոլիստն է, որ երբեւէ հանդես է եկել Մանչեսթեր Յունայթեդում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբի 22-ամյա նորեկը մրցաշրջանի ընթացքում 44 հանդիպման է մասնակցել եւ խփել 20 գնդակ:

Թիմի խաղացողների վարկածով Մանչեսթեր Յունայթեդի այս մրցաշրջանի լավագույն խաղացողը պորտուգալացի Նանին է` 10 գոլ, 18 գոլային փոխանցում: