Մոսկվայի արեւելյան մասում գտնվող «Կուսկովո» անտառապուրակում անցած գիշեր հայտնաբերվել է երիտասարդի դի՝ դանակի բազմաթիվ վերքերով։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, դա եղել է Մոսկվայի պետական համալսարանի երկրորդ կուրսի 19-ամյա ուսանող։
Երիտասարդի մարմնի վրա հայտնաբերվել են դանակի 28 վերքեր։ Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը, դիակից ոչ հեռու հայտնաբերվել է երիտասարդ մի աղջիկ, նույնպես բուհի ուսանողուհի, որովայնի հատվածում ծակող-կտրող վնասվածքով։ Աղջիկը (ենթադրվում է, որ սպանվածի ընկերուհին է) անմիջապես հոսպիտալացվել է։
Կատարվածի հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ Հարուցվել է քրեական գործ։



























