Հայ-թոււրքական արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Wall Street Journal թերթին:
Պատասխանելով հարցին, կախված է արդյո՞ք այդ իրադարձությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Քիշնեւում կայանալիք հանդիպման արդյունքից, Էրդողանը հայտնել է. «Դա որեւէ կապ չունի նրա հետ, ինչ կատարվելու է Քիշնեւում: Բայց, իհարկե, Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններում դրական զարգացումները դրականորեն կազդեն եւ հայ-թուրքական մերձեցման գործընթացի վրա»:



























