Կազանում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի եզրափակիչը: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու իսրայելցի Բորիս Գելֆանդը պայքարում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ հաջորդ տարի հանդիպելու իրավունքի համար:

Առաջին պարտիայում Ալեքսանդր Գրիշչուկը սպիտակներով մեծ առավելություն ուներ, վերջնախաղում մեկ զինվոր ավելի ուներ, սակայն Գելֆանդը սուր պայքարում գտավ պաշտպանությունը, խաղը տեղափոխեց նավակային վերջնախաղ եւ փրկեց պարտիան: 49-րդ քայլում պարտիան ավարտվեց ոչ ոքի: Երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը, մայիսի 20-ին: