Մադրիդի Ռեալը ձեռք բերեց երկրորդ թուրք ֆուտբոլիստին: Արքայական ակումբը չորս տարվա պայմանագիր է կնքել Բավարիայի արդեն նախկին կիսապաշտպան Համիթ Ալթինթոփի հետ: 28-ամյա կիսապաշտպանը Բավարիայի կազմում հանդես էր գալիս 2007 թվականից: 63 խաղում խփել է յոթ գնդակ: Թուրքիայի հավաքականի կազմում Ալթինթոփը 55 խաղում վեց գնդակ է խփել:
Այս ամիս Ռեալ էր տեղափոխվել նաեւ Գերմանիայի նորընծա չեմպիոն Դորտմունդի Բորուսիայի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը: Ազգությամբ թուրք է նաեւ Ռեալում հանդես եկող Գերմանիայի հավաքականի խաղացող Մեսութ Օզիլը:



























