100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուսեյն Բոլթն աշխարհի ամենագրավիչ մարզիկն է գովազդատուների համար: Աշխարհի ամենաարագ մարդը հետ է թողել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղ Լեբրոն Ջեյմսին: SportsPro-ի կազմած վարկանիշային ցանկի երրորդ տեղում Ռեալի պորտուգալացի ռմբարկու Քրիշթիանու Ռոնալդուն է: Վարկանիշի հիմքում երեք տարվա ժամանակահատվածում գովազդատուների հետաքրքրությունն է մարզիկների նկատմամբ` գովազդային պայմանագրի արժեքն ու գործարքի տեւողությունը: