Մայիսի 28-ին Լոնդոնում կայանալիք ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ Մանչեսթեր Յունայթեդը կարծես հատուկ առաջիկա մրցակցի համար ցուցադրած լինի, որ կատարելությամբ տիրապետում է Բարսելոնայի սիրած զենքին` գնդակի տոտալ վերահսկողությանն ու անթերի փոխանցումների մշակույթին: Անգլիայի առաջանության Բլեքբեռնի հետ հանդիպման վերջնամասում Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները կատարել են 174 անընդմեջ փոխանցում:
Հասանելի է
русский



























