Այսօր լրանում է ռուս լրագրող Անա Պոլիտկովսկայայի սպանության երրորդ տարելիցը: Այս կապակցությամբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում կանցկացվեն արարողություններ: Մոսկվայում սպասվող հանրահավաքը արտոնված է: Այդ ակցիային կմասնակցեն հայտնի լրագրողներ, մշակույթի գործիչներ, իրավապաշտպաններ, նաեւ` ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

Սանկտ Պետերբուրգում «Յաբլոկո»-ի երիտասարդական թեւի ակտիվիստները, ի նշան բողոքի, երթով կընթանան դեպի քաղաքային դատախազության շենք:

Հիշեցնենք, որ «Նովայա գազետա» թերթի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականին, իր տան շքամուտքում: