Աշխարհը պետք է նախօրոք պատրաստվի նոր պանդեմիային: Այս մասին Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա վերջին պանդեմիան չէ: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդության եւ պանդեմիայի բռնկումները մեր կյանքի մի մասն են»,-ասել է նա:

«Երբ գա հաջորդ պանդեմիան, աշխարհը պետք է պատրաստ լինի դրա ավելի շատ, քան նախորդ անգամ»,-հավելել է նա: